«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Ո՞վ է մեղավոր, որ ՔՊ-ականները սկսել են գիրք կարդալ

Ո՞վ է մեղավոր, որ ՔՊ-ականները սկսել են գիրք կարդալ
04.11.2026 | 12:07

Ստեֆան Ցվայգն ավստրիացի գրող է:
«Ստեֆանո Ռիչի»-ն (Stefano Ricci) տղամարդու հագուստի և աքսեսուարների իտալական բրենդ է:
ՔՊ–ական պատգամավոր Գրիգորյան Նարեկը գիրք է կարդում, որը գրել է ՍՏԵՖԱՆՈ ՑվայՆգը:
Դա նշանակում է, որ եկել է իտալական բրենդն անվանափոխելու ժամանակը:
Ի նշան բողոքի` բրենդն այսուհետ կկրի «ՍՏԵՖԱՆ ՌիչՆի» անվանումը:
Մեծ հաշվով, այս իրավիճակում Գրիգորյան Նարեկը, Ստեֆան Ցվայգը, Ստեֆանո Ռիչին, առավել ևս` ՍՏԵՖԱՆՈ ՑվայՆգն ու ՍՏԵՖԱՆ ՌիչՆին մեղք չունեն:
Մեղավորները երեքն են` Լեոն Էմանուիլ Բլանկը (Leon Emanuel Blanck), Ռոբերտո Կավալին (Roberto Cavalli) և Սերժիո Տաչինին (Sergio Tacchini):

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ
Դիտվել է՝ 355

Մեկնաբանություններ